Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին կայանալու է սահմանադրական հանրաքվեն: Քաղաքական ուժերն արդեն սկսել են հանրաքվեի քարոզարշավը:
«Բարգավաճ Հայաստան»-ը «Այո»-ի քարոզարշավի ներկայացուցիչներից է: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ուժերի չափով ամեն ինչ անելու է և քարոզարշավին իր մասնակցությունն ունենալու է: Նա նախ հարկ համարեց հիշեցնել, որ ինքը կապ չունի ԲՀԿ-ի հետ, սակայն երբ հիշեցրեցինք, որ շարունակում է խմբակցության կազմում մնալ և կողմ է քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, նշեց, որ իր տարածքում ամեն ինչ անելու է, որ քարոզարշավը դրական ընթացք ստանա, և մարդիկ կողմ քվեարկեն: «Քարոզարշավը նոր է սկսվել, դեռ ի՞նչ պետք է անեմ: Իմ տարածքում ամեն ինչ էլ կանեմ, էլի»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե մարդկանց մի խումբ կա, որ տեղյակ չէ` ինչ են սահմանադրական բարեփոխումները, և արդյո՞ք նա անձամբ կանցկացնի բացատրական և իրազեկման աշխատանքներ, Առաքելյանը պատասխանեց, որ ինքը դասախոս չէ, որ բացատրի: «Ես հո դասախո՞ս չեմ, որ քվեարկողներին բացատրեմ: Կասեմ, էլի, ինչ պետք է: Քարոզարշավը ենթադրում է հենց իրազեկում: Քարոզարշավի ընթացքում ինչ կարողացա, կանեմ, էլի»,- ասաց պատգամավորը: