Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սկսվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի դեմ գործով դատական նիստը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակել է Տիգրան Փոստանջյանին ներկայացված մեղադրանքի վերաորակման մասին որոշում՝ հիմք ընդունելով քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մայիսի 25-ից ուժի մեջ մտած օրենքը:
Գործով նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը հայտարարել է, որ Տիգրան Փոստանջյանին ներկայացված հոդվածը, որը նախատեսում է մինչեւ 3 տարի ազատազրկում, ենթակա է ԱԺ-ի կողմից հայտարարված համաներման կիրառմանը: Ըստ դատավորի` ամբաստանյալը կարող է իրեն մեղավոր չճանաչել եւ չառարկել, որպեսզի համաներումն իր նկատմամբ կիրառվի:
Տիգրան Փոստանջյանը հայտարարել է, որ խնդրում է դատարանին` իրեն ազատ արձակել կալանքից, իսկ ինքը կապացուցի, որ անմեղ է, սակայն եթե պետք է մնա նվաստացուցիչ պայմաններում՝ կալանքի մեջ, ապա ստիպված է ընդունել համաներումը:
Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնել է Տիգրան Փոստանջյանի քույրը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Ի վերջո, դատարանի վճռով Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործը կարճվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ընտրված խափանման միջոց կալանքը` վերացվել: