կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 15:56
Հասարակություն

Լռիր, հերիք աղմկես. Մարգարիտ Եսայանը` իր գործընկերոջը

Լռիր, հերիք աղմկես. Մարգարիտ Եսայանը` իր գործընկերոջը

 

Գրառում` Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջում.

 

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս պահին ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանում է պատգամավորների հարցերին: Հարցերը բավականին հարգալից են, եւ տարբեր երկրների պատգամավորներին հետաքրքրում են առաջին հերթին Հայաստանի հետագա քայլերը դեպի ԵՄ եւ դեպի եվրոպական ասոցացում:

 

Այս պահի դրությամբ միակ անհարգալից հարցը, ինչպես եւ սպասվում էր, հայ պատգամավորուհու կողմից հնչեց. մեր, այսպես կոչված, ընդդիմադիր գործընկերուհին թերեւս ավելի խելամիտ կվարվեր, եթե լռեր եւ հարց չուղղեր իր երկրի , մեր բոլորի  նախագահին, գոնե մեկ անգամ լավ կանի լռի եւ լսի, մանավանդ`շատախոսությունը ոչ միշտ է խելքի եւ սրտացավության ապացույց, հիմնականում բոլորովին այլ բանի վկայություն է, հատկապես այսօր, երբ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության պահից ընդդիմություն կոչվածը հերթական անգամ ցավալիորեն արժեզրկվեց եւ ինքնաոչնչացվեց:

 

Եթե այլ ընդդիմադիր գործիչներից շատերը իրենց արժանապատիվ են պահում եւ իրենց գործունեությամբ փաստում են, որ իրենց նպատակը ավելի լավ Հայաստանի տեսլականն է, այս գործընկերուհու դեպքում, լուրջ կասկածներ կան եւ ցավալիորեն տեսանելի են նրա հարցերի եւ արարքների իրական ակունքները եւ հարցերի առողջական վիճակը: Հասնել Ստրասբուրգ հանրային գումարներով եւ սեփական երկրի նախագահին նման անկապ հարց ուղղել պարզապես սեփական դեմքը իբր փրկելու համար, մերժելի եւ դատապարտելի եմ համարում:


Ի դեպ՝ Ստրասբուրգում «միծինգ» անողներին՝ տուն եկեք, իսկ եթե հեռու եք թռել, ձեր պահվածքով մի փորձեք վարկաբեկել մեր երկիրը եւ ՀՀ պետությունը,նախ՝ չի հաջողելու , հետո՝ դուք դրա իրավունքնը չունեք...Երկրի խնդիրները կան եւ դրանց մասին խոսել կարող են միայն էս երկրում, մեր երկրում ապրող քաղաքացիները, իսկ ձեր մասին ԶԼՄ-ներին տեղեկություններ տվող մեր գործընկերուհուց պահանջում եմ՝ լռիր, հերիք աղմկես...»: