|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսին։
«Եվրոպայի և Հունաստանի պատմության համար այս կարևորագույն պահին Ձեր կողմից կառավարության ղեկավարումը ստանձնելը չափազանց կարևոր և պատասխանատու առաքելություն է, քանզի այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Հունաստանում զարգացող իրադարձություններն են։
Պարոն վարչապետ, հիշում եմ մեր համատեղ աշխատանքը, երբ Դուք և ես նախագահում էինք մեր երկրների կենտրոնական բանկերը։
Դուք արդյունավետ եք իրականացրել Ձեր աշխատանքը Հունաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում և ծանրակշիռ ներդրում եք ունեցել Եվրոպական կենտրոնական բանկի ամրապնդման գործում։ Ես համոզված եմ, որ հաջողելու եք նաև հիմա»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում:
Տիգրան Սարգսյանը Հունաստանի վարչապետին մաղթել է ուժ, եռանդ և հաջողություններ` բարեկամ Հունաստանի առջև ծառացած խնդիրներն օր առաջ հաղթահարելու համար։