կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 11:53
Իրավական

Հայ վարորդի վերաբերյալ ՀՀ օմբուդսմենը նամակ է հղել ՌԴ գործընկերոջը

Հայ վարորդի վերաբերյալ ՀՀ օմբուդսմենը  նամակ է հղել ՌԴ գործընկերոջը

Վթարի պատճառ դարձած հայ վարորդի վերաբերյալ ՀՀ օմբուդսմենը  նամակ է հղել ՌԴ գործընկերոջը: Նամակում ասվում է.

 

 

«Հարգարժա'ն պարոն Լուկին

 

Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 հոգու մահվան կապակցությամբ:

 

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է երթևեկության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահվան, դատարանի առջեւ է կանգնել ստորացուցիչ տեսքով` կանացի խալաթով:

 

ՌԴ Սահամանադրությունն ենթադրում է, որ անձի արժանապատվությունը պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող հիմք հանդիսանալ այն նսեմացնելու համար: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ անձի արժանապատվության իրավունքը ցանկացած անհատի իրավունքն է`  ոչնչով չսահմանափակված:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատահարը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում ենք Ձեզ ուսումասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի ու նման տեսքով դատարանում ներկայացնելու պատճառները և Ձեր լիազորությունների սահմանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հ.Հարությունյանին օգնելու համար:

 

ՌԴ և ՀՀ օմբուդսմենների արդյունավետ համագործակցությանը կարևորություն տալով` նախապես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ցուցաբերած օգնության համար:

 

Հարգանքներով`   Կարեն Անդրեասյան»: