|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին նամակ է հղել ԱՄՆ նորանշանակ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ Բոզդաղն իր նամակում շեշտել է թուրքական կողմի համոզմունքը, թե Գյուլենի արտահանձնումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: Նրա գլխավորած կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: