|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը չի ընդունվում որպես հաղորդում հացագործության մասին, գործ չի հարուցվում՝ ոլորտի չարաշահումները պարզելու համար:
«Ոչ մի բան էլ չի խանգարում: Խնդիրն այն է, որ մենք խոսում ենք ֆիզիկական անձի հաղորդման և զանգվածային լրատվության միջոցների հաղորդման մասին: ԶԼՄ-ներն իրենց հաղորդման կամ հայտարարությունների մեջ, որպես կանոն, այդ հայտարարությունների հիմքում դնում են կոնկրետ ֆիզիկական անձի տված տվյալը, այսինքն` «ինչպես ասում է Պողոս Պողոսյանը», հետևաբար, այստեղ չի գործում քրեական դատավարության 179 հոդվածը, որովհետև, ըստ էության, հաղորդում տված անձը ֆիզիկական անձն է, ոչ թե լրատվամիջոցը, հետևաբար, այստեղ կիրառվում է ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը: Երբ լրագրողը որևէ լրատվամիջոցում որևէ տվյալ կամ հանցագործության մասին հաղորդում է տրամադրում` վկայակոչելով կոնկրետ ֆիզիկական անձի, այս ժամանակ արդեն նյութերի նախապատրաստման ընթացքում հրավիրվում է տվյալ ֆիզիկական անձը»,- ասաց գլխավոր դատախազը: