կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-13 10:12
Քաղաքական

Գևորգ Կոստանյանին հարազատ համակարգ վերադարձնելու ծրագրեր կան. «Հրապարակ»

Գևորգ Կոստանյանին հարազատ համակարգ վերադարձնելու ծրագրեր կան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով՝ Բաղրամյան 26– ում ծրագրեր կան արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերադարձնել հարազատ համակարգ։ Ի սկզբանե նրա հետ հեռահար պլաններ էին կապում, հնարավոր տեղափոխություններ գծագրում, և, ահա, այս իմպուլսիվ հրաժարականը փաստի առաջ Է կանգնեցրել իշխանություններին։ Կոստանյանը հարմար թեկնածու էր ոչ միայն ներսում և դրսում երկար-բարակ, «խուճուճ», անհասկանալի իրավաբանական տերմիններով ճառեր ասելու, քննարկումների և վիճաբանությունների դաշտ մտնելու համար, այլև ՀՀ շահերը Եվրադատարանում պաշտպանելու։ Այդ է պատճառը, որ երբ նա գրել է դիմումը, նախագահականում գցել-բռնել են, որ դա պետք է ձևակերպել առողջական խնդիրների հողի վրա, չէ որ գործող դատախազներին հենց այնպես չեն ազատում աշխատանքից։ Ահա թե ինչու նախագահի խոսնակի բերանով հայտարարվեց, որ առողջական խնդիրները լուծելուց հետո նրա ներուժը կօգտագործեն պետական համակարգում։ Նախագահականի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել, նախագահը հարցրել է՝ «որտե՞ղ կցանկանայիր աշխատել՝ վճռաբեկ դատարան, նախարար, իսկ գուցե մի տեղ դեսպան գնաս, «խախանդ» ապրես», սակայն երիտասարդ դատախազը նշել է, որ պետական համակարգում չի ցանկանում աշխատել, գոնե հիմա չի պատկերացնում։ Իսկ թե ինչով Է պատրաստվում զբաղվել 39-ամյա իրավաբանը, մտերիմները նշում են, թե կարող է գնալ արտերկիր, բիզնես դնել ու ապրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։