կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 17:00
Քաղաքական

Միակ թեկնածու ՔՊ-ին Արմավիրում ընդամենը քվեարկել է 20%-ը. Ն. Հոխիկյան

Միակ թեկնածու ՔՊ-ին Արմավիրում ընդամենը  քվեարկել է 20%-ը. Ն. Հոխիկյան
Արմավիրում համայնքապետի միակ թեկնածուն ՔՊ-ն էր, իսկ ընտրությանը մասնակցել է ընդամենը 20 տոկոս մարդ։ Սա է փաշինյանական ռեժիմի իրական ընտրազանգվածը։
Նիկոլ Փաշինյանին հավատացողների թիվը նվազում է ժամ առ ժամ։ Մի կողմից մարդիկ հասկանում են, թե ինչ աղետ է երկրի գլխին եկել, մյուս կողմից շատերը չեն ուզում իրենց վրա կրել դավաճանի ու հավերժ անիծյալի պիտակը։ Ամբողջ երկրում բոյկոտում են ընտրությունը՝ չմասնակցելով դրան։ Մարդիկ հիմար չեն։ Մարդիկ տեսնում են, թե ինչ աղետ է բերել Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով։
Քիչ մնաց։ ՔՊ-ն կզրկվի նաև իր վերջին աջակիցներից։ Նիկոլի կողքին չեն կանգնի նաև նրանք, ովքեր հիմա բորենու նման վազվզում են ՔՊ-ի շուրջն ու երկու կոպեկի կամ պաշտոնի համար վաճառում հայրենիքն ու բարոյականությունը։
Նիկոլին առաջինը կքարկոծեն նրանք, ովքեր իրենց խանութների վրա փակցնում են ՔՊ-ի պաստառներն ու հաճախորդներին կոչ անում ընտրել, որ իրենք էլ լավ ապրեն։
Նիկոլին առաջինը կհայհոյեն նրանք, ովքեր դեռևս նրա արևով են երդվում։
Ամեն ինչ հարաբերականության ու սպասելիքների մեջ է։
Ազատագրական պայքարը կհասնի արդյունքին, երբ Հայաստանի իրական տերերը ոտնատակ կտան թուրքի սիրուհիներին ու կմաքրեն երկիրը։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, Փորձագետ