Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սիսիանի «Ավալ Թրեյդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս` ծանոթանալու արտադրամասի ընթացիկ աշխատանքներին եւ հետագա ծրագրերին:
Ընկերությունը հիմնադրվել է 2012թ. դեկտեմբերին` ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Շլեպովի, Արմեն Գալստյանի եւ Սիմակ Գյանջումյանի կողմից: Սկսել է գործել այս տարվա ապրիլ ամսից: 4 ամսվա ընթացքում կատարվել է 30 մլն դրամի ներդրում:
«Ընկերությունն ունի 90 աշխատող` 70-80 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Օրական միջինը 3500-4000 արտադրատեսակ է թողարկվում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը: Ամբողջ արտադրանքն արտահանվում է ՌԴ: Տնօրենը նշեց, որ բիզնեսն ընդլայնելու մտադրություն ունեն:
Ի դեպ, ուշագրավ էր այն, որ արտադրանքի վրա չի մակնշված արտադրման վայրը: Մեր հարցին, թե ինչո՞ւ նշված չէ, Արմեն Անդրեասյանը պատասխանեց, թե պատվիրատուներն են այդպես ուզել, որպեսզի իրենց ցանկացած լոգոն տեղադրեն: Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ Ռուսաստանում որակյալ այս արտադրանքը կմակնշվի որպես այլ երկրի արտադրանք, տնօրենը պատասխանեց, որ իրենք շարժվում են պատվիրատուի ցանկությամբ: