Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտանբերվել է թե տեղական արտադրության, թե ներմուծված Ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, որոնք բոլորը հանվել են վաճառքից: Մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:
Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս ամցած կոնֆետ-կարամել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝ ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները: