Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի սիգ, որոնց համար տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:
Տրվել է իրացումն արգելելու, 10 կգ և 46 տուփ ժամկետանց սննդամթերքի (պանիր, բուժենինա, սուջուխ, խոզի մեջքամիս, կետչուպ) իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն