կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 03:00
Տնտեսական

Կորել է կաթի տուփերի վրայի արտադրման ամսաթիվը

Կորել է կաթի տուփերի վրայի արտադրման ամսաթիվը
Որքան Ամանորը մոտենում է, այնքան կաթնամթերքի վաճառքը լավանում է: Բլինչիկը, խմորեղենները, աղցանները կլանում են կաթնամթերքը` առանց հաշվի առնելու սպառողի գրպանի պարունակությունը: Իսկ վաճառքը... դե, մեզ համար կարեւորը որակն է ու գինը: Գները բարձրանում են, իսկ որակը մնում անհայտ: Կաթի տուփերի վրայից անհետացել է նույնիսկ արտադրման ամսաթիվը` հավանաբար հոգնել են տուփի պարունակությունը նույնը թողնելուց եւ տուփերը փոխելուց: Փորձեցինք զրուցել «Աշտարակ կաթ» ընկերության մատակարարման բաժնի պետի հետ, բայց ի զարմանս մեզ` Գրիշա Սենյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչո՞ւ են միայն կաթի տուփերի վրա օգտագործման վերջնաժամկետը նշել: Մեկնաբանություններն ու հետեւությունները թողնում ենք ձեզ: