Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, անդրադառնալով Ուկրաինայից, Բուլղարիայից եւ Իրանից ներմուծված ժամկետանց ձվերի թեմային, այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ «ճիշտ է, եղել են հին ձվեր, սակայն դրանք բոլորը ոչնչացվել են, եւ հիմա ոչ մի հին ձու խանութներում չկա»:
«Երբ քաղաքի կենտրոնական մասերում ինչ-որ ապրանք չի վաճառվում, այն տանում են ծայրամաս, եթե ծայրամասերում էլ չի վաճառվում, մարզեր են ուղարկում»,- ասաց Մ. Հակոբյանը:
ԵՐԿԻՐ-ի հարցին` ասոցիացիայում տեղյա՞կ են, արդյոք, որ ծայրամասային խանութներում դեռ վաճառվում են առանց մակնշման ձվեր, նա պատասխանեց. «Մենք տեղում լինում ենք, ասում ենք, բայց խոտանելու իրավունք չունենք, այդ իրավունքը միայն պետական մարմիններն ունեն: Մեզնից հասնում է` հաղորդել, որ էս-էս խանութներում վաճառվում են առանց մակնշման ձվեր: Հավատացեք, մենք որ խանութը որ գնում ենք, իրենք միանգամից թաքցնում են այդ ձվերը»: