|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ ԶՀԿ-ների խմբաքանակի հետ միասին Թուրքիային մատակարարել է նաև ավելի քան 120 զենիթային «Տրիումֆ» հրթիռներ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ անանուն ռազմադիվանագիտական աղբյուրին հղում անելով:
«Թուրքիան ստացել է Ս-400 երկու դիվիզիոն, ավելի քան 120 զենիթային հրթիռ, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր», - հայտնում է զրուցակիցը: Ըստ նրա՝ զինատեսակի արտադրման տեխնոլոգիա չի փոխանցվել Թուրքիային՝ ինչպես, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել:
Ըստ ՌԴ-Թուրքիա պայմանագրի՝ Ռուսաստանը պարտավոր է 20 ամսով սպասարկել Թուրքիայում տեղակայված համալիրները: