Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ընդունել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.
1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.
2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.
3) քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:
3. Սահմանել, որ.
1) հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.
2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.
3) քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը»:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, տեղակալ` քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Հանձնաժողովում ընդգրկված են նաև վարորդների և սպառողների շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի դասախոսներ: Ուշագրավ է, որ քաղաքապետը հանձնաժողովում ընդգրկել է նաև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Հանձնաժողովի կազմին կարող եք ծանոթանալ` այստեղ: