|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդը» գրում է.«Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել:
«Խնդիրն այն է, որ գործող սակագներով այլևս հնարավոր չէր, որ տրանսպորտն աշխատի՝ եթե ոչ շահութաբեր, գոնե իր ծախսերը հանելով: Տրանսպորտը սպասարկողները մասնավոր ընկերություններ են, որոնք մեզ հաշվարկներ են ներկայացրել: Այս տարիների ընթացքում թե՛ մեքենաների մասերը, թե՛ վառելիքը թանկացել են ու հիմա անհնար է, որ տրանսպորտի գինը նույնը մնա»,-թերթի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում