Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործում մեղավոր է ճանաչել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդուն` Ստեփան Հակոբյանին և նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Yerkir.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ սպասում են դատական ակտի օրինակին, որպեսզի տեսնեն, թե դատավորն ինչ ապացույցներ է դրել մեղադրանքի հիմքում, ինչից հետո և կբողոքարկեն վճիռը:
«Մենք հստակ հիմնավորել էինք, որ բոլոր ապացույցներն անթույլատրելի էին, անգամ թույլատրելի համարելու դեպքում մեղքը չէր հիմնավորվում: Գործի մեջ առկա ապացույցները առանց չնչին կասկածի հիմք էին տալիս ենթադրելու, որ Հակոբյանը կարդարացվի, բայց ստացվեց հակառակը»:
Ըստ պաշտպանի` Զատիկյանի սպանության գործով դատավճռով արդեն իսկ պարզ էր դատավորի կանխակալ վերաբերմունքը. «Նախորդով արդեն ապացուցված էր համարվել Ստեփան Հակոբյանի մեղքը, և դժվար թե նույն դատավորը նույն ապացույցները համարեր անթույլատրելի»:
Սարգսյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը օբյեկտիվ և արդար դատաքննություն կիրականացնի: