Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․
«Այն ժողովուրդը, որն հրաժարվում է իր էլիտաներից, այն է իր միջի առավել ունակներից և կարողներից, և գնում է պոպուլիստների հետևից՝ ստանում է այն ինչ հիմա ունի:
Պոպուլիստները ոչ մի երկրում և երբեք լայն զանգվածներին չեն ծառայել, դրանք ծառայել են իրենք իրենց նեղ խմբային շահերին, և պատճառել են միայն վնասներ, իսկ մեր պարագայում որոշ վնասներ երկարաժամկետում անդառնալի են լինելու:
Երբ նիկոլները սկսեցին հարկել աղքատներին (պրոգրեսիվ եկամտային հարկը փոխեցին համահարթի), միայն ես ու մի քանի այլ անհատ էինք պայքարում, իսկ գաղափարական առումով՝ կարելի է ասել միայն ես:
Երբ գույքահարկը միջին խավի համար թանկացրին, այնպես որ նույնիսկ Կալիֆորնիայի գույքահարկին անցավ, ու հիմա հողի շուկայական գինը բազմապատիկ թանկացել է, էլի միայնակ էի գաղափարական ընդդիմանում (հոդվածներ գրում, հարցազրույցներ տալիս, ևն):
Այս պահին տրասպորտային համակարգում են անհիմն թանկացումներ, առանց որակական փոփոխության (լոկ նոր ավտոբուս ունենալը համակարգային որակական փոփոխություն չէ): Իմաստ ունի՞ մտնել գաղափարական հակադրության մեջ, անձնական վերոնշյալ փորձառությունս հուշում է՝ ոչ, որովհետև էլի միայնակ եմ լինելու կամ մի քանի հոգով:
Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը: Դրանից հետո կթանկանա գազն ու էլեկտրականությունը: Եվ այսպես շարունակ: Ու սրան զուգահեռ մեր բոլորիս անվտանգությունը՝ բոլոր առումներով, կմնա չսպասարկված:
Մի բան հստակ է: Այս ամենը ինչքան էլ, որ հոռի է, արդար է, որովհետև մարդկանց լայն զանգվածների ընտրությունն է սա, նրանք են ընտրել միջակությունը: Այս վիճակը փոխող կարող էր դառնալ 4-րդ իշխանությունը՝ ընդդիմանալով նիկոլներին, սակայն ավաղ, նրանց գերակշիռ մասն էլ միջակության քարոզով է զբաղված:
Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք, ուստի այս ամենը արդար է»: