կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 15:42
Տնտեսական

Հայաստանին մատակարարվող գազը կթանկանա ինֆլյացիայի դեպքում. Միխայիլ Պլեշկին

Հայաստանին մատակարարվող գազը կթանկանա ինֆլյացիայի դեպքում. Միխայիլ Պլեշկին

Ամիսներ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է վաճառել «Հայռուսգազարդում» իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը, որի դիմաց առաջիկա 5 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրանա: Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ «Գազպրոմը» Հայաստանին գազ կմատակարարի ներռուսաստանյան գներով:

 

Արդյո՞ք այդ հավաստիացումը միայն 5 տարվա համար է գործում, կամ ե՞րբ կարող է թանկանալ Հայաստանին մատակարարվող գազը: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի այս հարցին պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի եւ հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»

 

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են: