Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջքաղաքային, միջմարզային 170 երթուղուց կթանկանա մոտ 7-8 երթուղի, այն էլ` 10-12 տոկոսով: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ նախարարի` այդ երթուղիների սեփականատերերը մրցույթում ավելի բարձր գին էին առաջարկել, սակայն այնուհետեւ համաձայնել են աշխատել ցածր սակագնով:
«Մոտ 160 երթուղի ընդհանրապես չի թանկանալու, ինչը հօգուտ ժողովրդի է»,- հայտարարեց Բեգլարյանը:
Նա նշեց, որ պատասխանելու է միայն իր ոլորտին վերաբերող հարցերին, քաղաքապետարանի, Երեւանի քաղաքապետի, ներքաղաքային տրանսպորտի մասին հարցերին չի պատասխանելու, քանի որ «հետո պրովոկացիոն ենթատեքստերով նյութեր են գրվում»: Միայն լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, նախարարը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքականությունը տրանսպորտի հարցում նախարարությունը չի որոշում:
Դիտարկմանը, որ մամուլում լուրեր կան, թե նաեւ Բեգլարյանի շահերից է բխում, որ հասարակական տրանսպորտը դառնա 150 դրամ, քանի որ գծի տեր է, Բեգլարյանը պատասխանեց, որ մամուլում տեղեկություն է տարածվում, թե իբր մայրաքաղաքում միկրոավտոբուսների շահագործման ամենամեծ ընկերության տնօրեն Համլետ Բեգլարյանը իր` Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, սակայն իր եղբայրների անունները Յուրա եւ Հակոբ է, ինքը անգամ Համլետ Բեգլարյան անունով հորեղբոր տղա չունի:
«Եթե մարդու ազգանունը Բեգլարյան է, դեռ չի նշանակում, որ Գագիկ Բեգլարյանի ազգականն է»,- նշեց նա: