|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ:
Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած պետ Միհրան Պողոսյանի անունը, այնուհանդերձ, վերջինիս լոտերը «ռեսպոնդենտները» բարձր չեն գնահատում: «Չնայած, Սերժ Սարգսյանն է` նշանակեց-նշանակեց. նա իր սիրելիներին աչքաթող չի անում»,- նկատում են «ռեսպոնդենտները»` մատնանշելով Լիսկայի, Չոռնիի, Հովիկ Աբրահամյանի հետ կապված որոշումները: