Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարեւոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով: Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս եւս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»:
Մասնավորապես, սրանից առաջ մի քանի անգամ շտաբ է կանչվել ՀՀԿ-ում «շրջապատող չորեքշաբթի» մականունն ունեցող Մուրադ Մուրադյանը (բնապահպանության նախարար եղած ժամանակ «օկրուժայուշչայա սրեդա» տերմինը թարգմանել էր «շրջապատող չորեքշաբթի») եւ զգուշացվել` «համը չհանել, առանց այն էլ Աբրահամյանների գործոնով ծանրաբեռնված մարզում խաղեր չտալ, զսպվածություն հանդես բերել»: Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի եւ Մուրադ Մուրադյանի միջեւ` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Երեկ մենք տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպը կտրուկ «նվազեցրել» է պառլամենտում հայտնվելու Մուրադ Մուրադյանի շանսերը․ նրան ասվել է՝ «Ավշարի» դեմ ոտնձգություններ չի կարելի թույլ տալ, նրանք Սերժ Սարգսյանի առանձնահատուկ սերն են վայելում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում