Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Ռուբեն Հովսեփյանը, ով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է, դեռ չի որոշել` կառաջադրի՞ իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Հնարավոր է` չդնեմ իմ թեկնածությունը»: Պատգամավորը վստահեցրեց` թեև չի դնելու իր թեկնածությունը, սակայն, որպես ընտրող կգնա` ընտրություն կատարելու: Նա վստահեցրեց, որ չի հեռանալու ՀՀԿ-ից: Իսկ հեռացողների մասին էլ ասաց, որ ամեն մարդ ինքն է որոշում` ինչ անել, ինչպես անել:
Ռուբեն Հովսեփյանը դեռ չի որոշել` ինչով է զբաղվելու, եթե չաշխատի` որպես պատգամավոր :Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր պատգամավորական գործունեությունը, պատասխանեց. «Դե, համեմատած մնացածների աշխատանքին, ոչ վատ»: