|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գեւորգ Կոստանյանը, որը մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հարկ ենք համարում հիշեցնել օրեր առաջ դեռեւս պաշտոնապես չհաստատված այս տեղեկության մասին` այժմ արդեն ամրագրելով, որ «Սերժ Սարգսյանի վրա շարունակում է բավականին լուրջ ազդեցություն ունենալ ՀՀԿ-ական, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինս քավոր-սանիկական հարաբերություններ ունի Շենգավիթի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի հետ, եւ Գեւորգի «թավշյա» առաջընթացը երկրի արդարադատության համակարգում պայմանավորված է հենց սրանով»: Ավելացնենք նաեւ, որ այս նշանակումն այնքան էլ Աղվան Հովսեփյանի սրտով չէ:
Որոշ մարդիկ պնդում են, որ այս քյլով ռեժիմը սկիզբ է դնում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «ճանապարհ դնելու» գործընթացին: