Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ըստ շրջանառվող տեղեկությունների, նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել (բնականաբար, Ս. Սարգսյանի հետ համաձայնեցնելով):
Այս պահին ձևավորվում է ՔԿ հաստիքակազմը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 10 օրից: Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվելու ոստիկանության և ՊՆ քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քր. գործեր. և կադրային ջարդն անթույլատրելի է: Ոստիկանության և ՊՆ քննչական մարմինները մոտ 700 աշխատակիցներ ունեն: Հիշեցնենք, ՔԿ-ն գործելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում: Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ կայացնելու է նորաստեղծ այդ կառույցը: Որքանո՞վ դա նրան կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՔԿ մամուլի խոսնակ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։