կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 13:57
Քաղաքական

Գեւորգ Կոստանյանն «ուղղում է» Աղվան Հովսեփյանի հայտարարությունը

Գեւորգ Կոստանյանն «ուղղում է» Աղվան Հովսեփյանի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո, անդրադառնալով դատախազության կողմից ՀՔԾ քննիչների նկատմամբ հարուցված քրեական գործին, լրագրողներին վստահեցրեց, որ դա պայմանավորված չէ անձնական նկատառումներով:

 

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի դատավճռին, մասնավորապես` լրագրողների այն դիտարկմանը, որ այն, ըստ էության, քաղաքական ենթատեքստ ունի, Կոստանյանը նշեց, որ ինքը նման ենթատեքստ չի տեսնում: «Գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և բոլոր տեսագրությունների ապացույցներով հագեցված է: Եթե այդ ամենն օբյեկտիվորեն համադրեք, ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել»,- հայտարարեց նա:

 

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են, գլխավոր դատախազն արձագանքեց. «Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»:

 

«Չկա «գործի բացահայտվածություն» սկզբունք: Ինչո՞ւ, որովհետեւ գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե երեք սկզբունքները՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն, գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար, դու ճշմարտությունը պարզել ես, իսկ թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը, հարցի երկրորդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս երեք սկզբունքներն ապահովվում են, քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը` գործը կարճելու, մյուս դեպքում` անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,- նշեց նա: