Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սուրիկ Խաչատրյանի հայտնած տեղեկությունները հեռու են իրականությունից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի վերջին հարցազրույցին, որում Խաչատրյանը յուրովի է ներկայացնում նախորդ տարի իր տան մոտ տեղի ունեցած միջադեպը: Ըստ նրա` տարբերություններ կան Խաչատրյանի նախաքննական ցուցմունքի և հարցազրույցում հայտնած փաստերի միջև:
Փաստաբանի խոսքով` Սուրիկ Խաչատրյանը նախաքննության ընդացքում ընդունել է այն փաստը, որ մեքենայի մեջ հարվածել են Ավետիքին, սակայն այդ «բեռը» դնում է իր թիկնապահի` Զարզանդի վրա, որը խոստովանում է, որ մի քանի անգամ հարվածել է Ավետիքին: «Սակայն բոլորս հասկանում ենք, որ Զարզանդը, առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության, չէր կարողանա հարվածել»,- նշեց պաշտպանը:
Անդրադառնալով Սուիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Ավետիք Բուդաղյանը մինչ դեպքը ալկոհոլային խմիչք է օգտագործել, Ալումյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը մոռանում է, որ որդու արյան մեջ հետագայում թմրանյութ է հայտնաբերվել, ինչը փորձաքննությամբ հաստատվել է»:
Մանրամասն`yerkir.am-ի տեսանյութում: