կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-06 10:41
Իրավական

Բուդաղյանների վրա կրակել են մեջքից

Բուդաղյանների վրա կրակել են մեջքից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ բացահայտումներ է արել այդ միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որի` նույն միջադեպի ժամանակ ստացած ծանր հրազենային վերքերը դեռ բուժվում են:

 

Արտակ Բուդաղյանը պատմել է, որ իր եւ  եղբոր` Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են մեջքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

 

«Երբ տեսանյութն ամբողջությամբ, ոչ թե մոնտաժված եղանակով, դրվի շրջանառության մեջ, դուք բոլորդ կտեսնեք, թե ով էր կրակում»,- նշել է նա: 

 

Հարցին, թե դա հանրությանը հայտնի մե՞կն է, փաստաբանը դրական է պատասխանել՝ «այո, այո»:  Իսկ հարցին, թե հանրությանը հայտնի այդ մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյա՞նն է, Հայկ Ալումյանը պատասխանել է. «Չեմ ուզում մեկնաբանել, այդպես ասել, բայց, համենայն դեպս, պարզ կտեսնեք կրակողներին, մի հոգի չեն, մարդկանց կտեսնեք, ովքեր կրակում են: Երբ տեսնեք տեսանյութը, կտեսնեք, որ այդտեղ ինքնապաշտպանության մասին խոսք չկա, այդտեղ ագրեսիվ հարձակում կա Բուդաղյանների վրա 5 հոգու կողմից: Ագրեսիա կա ամենասկզբից մինչեւ վերջ»,- ասել է փաստաբանը' չբացահայտելով, թե Բուդաղյան եղբայրները մարզպետի տուն գնալիս տեսե՞լ են Սուրեն Խաչատրյանին:

 

Շարունակությունը կարդացեք NEWS.am-ում: