կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 08:29
Հասարակություն

Չեն համաձայնում` բարիշեն. Սուրիկ Խաչատրյանը՝ Բուդաղյանների մասին

Չեն համաձայնում` բարիշեն. Սուրիկ Խաչատրյանը՝ Բուդաղյանների մասին

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ իր ավանդական տեղում' «Մարիոթի» սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը' Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ընկերակցությամբ: Փորձի փոխանակո՞ւմ եք անցկացնում՝ հարցրինք: «Չէ, Վլադիմիր Միհրանիչի գրքի պրեզենտացիային ենք սպասում, ամսի 16-ին էլ ծննդյան օրն է՝ ութանասունն է լրանում, կշնորհավորենք»: Մինչեւ ամսի 16-ը պիտի նստեք-սպասե՞ք «Մարիոթում»: «Չէ, ինչի՞. էնքա՜ն գործ կա»,- ասաց Սուրեն Խաչատրյանը: Ղուլարյանը գլխով համաձայնության նշան արեց: Նոր հանքն արդեն շահագործո՞ւմ եք, ոսկի՞ պիտի հանեք, ինչքա՞ն վարկ վերցրիք: «Ոսկի, մոլիբդեն, ցինկ, վարկն ամսվա վերջին եմ վերցնելու»: Ինչքա՞ն: «Տասնհինգ միլիոն»: Դոլա՞ր: «Բա հի՜նչ. Գորիսի հրապարակն եմ սարքում, էրկու հարիր հազար փող եմ տվալ' հուշարձան ենք կառուցում, Սիսիանի շենքերի կրիշներն եմ սարքում...»: Բա Սյունիքի մարզպետ Վահեն չի՞ խանդում, փաստորեն, հլը մարզպետություն եք անում, էլի, ուզում եք հե՞տ գնաք: «Իր գործն ա, ինչի՞ պտի խանդի, ես իմ գործն եմ անում»: Ո՞նց եք իր հետ: «Նորմալ»: Իսկ Բուդաղյանենց հե՞տ. ասում են' ուզում են բարիշացնեն, բարիշե՞լ եք: «Չէ... շուտ է, չեն համաձայնում բարիշեն»»: