կարևոր
6097 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 20:52
Արցախ

Ստեփանակերտում դիպուկահարի զենքից կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ

Ստեփանակերտում դիպուկահարի զենքից կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ

Դիպուկահարի զենքից Ստեփանակերտում կրակել են ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ տուժածներ չկան։ Կրակողի անձը հայտնի չէ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն կատաղի դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ պատճառելով զգալի այդ թվում մարդկային կորուստներ։ Այդուհանդերձ, Արցախի իշխանությունն ստիպված եղավ ընկրկել ու ընդունել կրակի դադարեցման ադրբեջանական պայմանը, քանի որ Հայաստանից չգնաց որեւէ օգնություն, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող Արցախից խաղաղ բնակիչներին տարհանել ուղղակի հնարավոր չէր։

Արցախի ՊԲ-ն հանձնեց զենքը, լուծարվեց, իսկ քաղաքացիներն էլ հաշված օրերի ընթացքում տեղահանվեցին ու Արցախը հայաթափվեց։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Արցախից գաղթել է ավելի քան 100 հազար հայ։ Միջազգային հանրություն կոչվածը ոչինչ չարեց՝ նոր ցեղասպանությունը կանխելու համար։

Ներկայումս Արցախում մնացել է Արցախի հանրապետության նախագահը՝ պետական ծառայություն իրականացնող արցախցիների հետ։ Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում ռազմական գործողությունների ու վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհերի մարմինների, անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։