կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 14:04
Քաղաքական

Ազնի՞վ է ընտրակաշառք վերցնելը, բայց ուրիշին ձայն տալը

Ազնի՞վ է ընտրակաշառք վերցնելը, բայց ուրիշին ձայն տալը

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ամոթանք էր տվել 5000 դրամ վերցնողներին, իսկ երբ ընդդիմախոսներից մեկը նշել էր, որ Շիրակի մարզում մարդիկ վերցրեցին, բայց ձայնը Սերժ Սարգսյանին չտվեցին, երգչուհի պատգամավորը հակադարձել էր. «Բայց դա ազնիվ չէ»:

 

Yerkir.am-ը ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորից` Ռուզաննա Մուրադյանից, փորձեց պարզել, թե ինքը ե՞ւս գործընկերոջ նման կարծում է, որ ընտրակաշառք վերցնելը, իսկ հետո ուրիշին ձայնը տալը ազնիվ չէ:

 

ՀՀԿ-ական պատգամավորը թեեւ վստահեցրեց, որ մեծ աղմուկ հանած այդ հաղորդումը չի նայել, բայց պատասխանեց մեր հարցին: «Ես համամիտ չեմ, որ 5 հազար դրամի մասին խոսակցություն է եղել: 5 հազար դրամ ո'չ վերցրել են, ո'չ ձայն տվել են, ո'չ էլ չեն տվել, ես դրա հետ համաձայն չեմ: Ի՞նչ 5 հազար դրամի մասին է խոսքը, ես ասում եմ` մենք մեկ քայլ առաջ ընտրություններ ենք արել: Գումար վերցնելը ո'չ ազնիվ է, ոչ' անազնիվ, այսինքն` գործընթացը չի եղել, որ որակում տանք: Ես ընդհանարապես ազնիվ չեմ համարում, երբ ընտրական գործընթացում գումարի մասին է խոսվում»,- հայտարարեց նա:

 

Ռուզաննա Մուրադյանը վստահ է, որ ոչ բոլորն են ուրախ, որ «այսքան լավ ընտրություններ են անցկացվել», ավելին, ըստ նրա, «կան դրսի ուժեր, որոնք փորձում են ինչ-որ բան խաթարել»: