|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հայաստանը կարտոֆիլի արտադրության առումով ինքնաբավ երկիր է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
«Այս տարի արտադրվել է կարտոֆիլի իդեալական բերք, արդեն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս է արտահանվել ավելի քան 430 տոննա կարտոֆիլ»,- նշեց նա:
Ըստ փոխնախարարի` կարտոֆիլի գինը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է. գյուղատնտեսական շուկաներում 1 կգ կարտոֆիլը, ըստ որակական հատկանիշների, վաճառվում է 160-250 դրամի սահմաններում:
Ի դեպ, օրեր առաջ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարեց, որ իր կանխատեսումների համաձայն` 2012-ի գարնանը կարտոֆիլը կթանկանա: Այդ կանխատեսումների հետ Ս. Գալստյանը համաձայն չէ. «Կարտոֆիլի գինը բարձր չի կարող լինի, համոզված եմ` ցածր կլինի»: