Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 13:15
Իրավական

Բանդայի գործով ամբաստանյալը դատարանում ինքնավնասման փորձ է արել

Բանդայի գործով ամբաստանյալը դատարանում ինքնավնասման փորձ է արել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր պետք է շարունակվեր «բանդայի գործով» հերթական դատական նիստը, դատարան բերված ամբաստանյալ Դավիթ Գալստյանը, կանգնելով  նստարանին եւ բացելով փորը, փորձել է վնասել իրեն. գրում է aravot.am-ը:

 

Yerkir.am-ի` դեպքի վայր հասած լրագրողը հայտնում է, որ դատական նիստն այս պահին ընդհատվել է: Այստեղ են ոստիկանները` տեղազննում իրականացնելու և կատարվածի հանգամանքները ճշտելու նպատակով:

 

Նիստին ներկա է նաև քրեագետ Սերգեյ Գալոյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ սարսափած է կատարվածից: Նա հայտարարեց, որ սա վերջին տարիների ամենացնցող քրեական գործն է, որը դեռ շատ զարգացումներ կունենա: Հարցին` արդյո՞ք կարծում է, որ ամբաստանյալի աթոռին են նստած իրական մեղավորները, Գալոյանն ասաց, որ դատավարությունը ցույց կտա:

 

Ի դեպ, այս պահին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունենում «Բանդայի գործով»  մեկ այլ ամբաստանյալ Արման Դալաքյանի հուղարկավորությունը:

 

Լուսանկարը` Aravot.am-ի