|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քիչ առաջ ինքնավնասման դեպք է գրանցվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատախազ Վիգեն Միլիտոնյանի վրա շիշ նետելու գործի քննության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ի` դատարանում գտնվող թղթակիցը:
Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե ինչ կարծիքի է տուժողի բացակայության պայմաններում գործը քննելու մասին, ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պատասխանեց, որ համաձայն չէ, քանի որ դատախազը` տուժողը, իր դեմ սխալ ցուցմունքներ է գրել:
«Ուզում եք `սպանեք, պրծնեմ»,- հայտարարեց ամբաստանյալը եւ փոքր իրի միջոցով փորձեց վնասել վիզը, ինչն էլ փորձեցին կանխել ոստիկանները եւ կարգադրիչները:
Նշենք, որ այս պահին ընդմիջում է հայտարարվել:
Տեսանյութը`yerkir.am-ի :