կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 15:27
Իրավական

Սկանդալ՝ դատարանում. դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կտրել է երակները

Սկանդալ՝ դատարանում. դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կտրել է երակները

Բանդայի գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստում կտրել է երակները. տեղեկացնում է «Փաստինֆոն»։

 

Պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն է հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից եւ շտապօգնություն հրավիրել դատարան։ Ինքնավնասման պահին դատարանում հրապարակվում էին Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքները, նման միջնորդությամբ հանդես էր եկել դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Սասուն Խաչատրյանը՝ ամբաստանյալի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունների հիմքով։