Ինչպես հաղորդում է 
«Փաստինֆո»-ն, երեկ գիշերը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը ինքնավնասման փորձ է կատարել. մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով աջ ձեռքի նախաբազկի շրջանում քերծվածքներ է  կատարել: 
 
 
«Ինչպես  «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, դատապարտյալին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նա գտնվում է բժիշկների և հոգեբույժների հսկողության ներքո:
 
Թե՞ ինչն է եղել ինքնավնասման պատճառը դատապարտյալը չի նշել»,- գրում է կայքը: