Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելը առավոտյան ու երեկոյան ժամերին դառնում է անտանելի: Մեր ունեցած տեղեկություններով` մոտ 30 գծատեր ներքին համաձայնության է եկել առավոտյան` դասի եւ աշխատանքի գնալու ժամերին, քիչ երթուղային տաքսի եւ ավտոբուս շահագործել` ստեղծելով արհեստական լարվածություն եւ գերբեռնվածություն: Երեկոյան ժամերին` 9-ից հետո, առանձին երթուղիներ ընդհանրապես չեն գործում:
Այս քայլով գծատերերը որոշել են որոշ ժամանակ գերշահույթ չստանալ, սակայն կկարողանան մարդկանց համոզել, թե` տեսեք, որ 100 դրամով հնարավոր չէ մարդավարի, քաղաքակիրթ տրանսպորտ ունենալ, պետք է ուղեվարձը բարձրանա:
Իսկ թե ի՞նչ է այս մասին մտածում Երեւանի գծատեր քաղաքապետը, հայտնի չէ:
Չի բացառվում, որ իր կոլեգաներին ընդառաջած կլինի Տարոն Մարգարյանը` բարձրագույն ղեկավարության մոտ արդարացնելու համար ուղեվարձը 150 դրամ դարձնելու իր նախկին` կամայական որոշումը:
Լուսանկարը՝ Haynews.am-ի