Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային և ձմեռվա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է։ Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով՝ դժվար է ասել, բայց կարծես գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են «գծից»։
Երեկ ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղևորների գոնե կեսը դժգոհ է տրանսպորտի վիճակից։ Կանգառում թիվ 11 երթուղայինին սպասող մի կին մեզ հետ զրույցում ասաց, որ այս երթուղուց օգտվողները հաճախ են ստիպված լինում տուն հասնելու այլընտրանքային տարբերակներից օգտվել՝ երկու տրանսպորտ փոխել կամ տաքսի վարձել։ «Արդեն 20 րոպե 11 համարին եմ սպասում։ Ամեն օր եմ էս երթուղուց օգտվում, առավոտներն էլ է նույն վիճակը, երեկոներն էլ։ Էսօր առավոտյան ընդհանրապես չկար, երկու տրանսպորտ եմ փոխել, հիմա էլ 20 րոպե կանգնած եմ։ Լինում է, որ կես ժամ էլ եմ սպասում։ Ինչ ձմեռը եկել է, էս վիճակն է»,-ասաց ուղևորը։ Մի տղամարդ էլ, որ էրեբունի զանգված էր մեկնում, պատմեց, որ 67 համարի երթուղայինից է դժգոհ։ «Ուշացումով է աշխատում։ Երկար ժամանակ սպասել եմ՝ մոտավորապես կես ժամ, հիմա 25 րոպե սպասում եմ»,-ասաց։ Մեր զրուցակցի խոսքով, ինչ տրանսպորտի թանկացման «գործարքը» սկսել է (նկատի ուներ տրանսպորտի սակագնի բարձրացման վերջին խոսակցությունները - հեղ.), 67 համարն այդպես ընդհատումներով է աշխատում։ Մեր հաջորդ զրուցակիցը դժգոհ էր 31 և 51 համարների երթուղայիններից։ Ոչ աշխատանքային կիրակի օրերին, նրա խոսքով, 31 համարը ընդհանրապես չի աշխատում, իսկ աշխատանքային օրերին՝ մինչև երեկոյան ժամը 6-7-ն է նորմալ աշխատում։ Ուղևորը ստիպված է լինում երկու տրանսպորտ փոխել՝ տուն հասնելու համար»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։