Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքները չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք և վերադառնալ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է նշված համայնքների բնակիչներից:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից թերթը հետաքրքրվել է, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում:
«Եթե ձեզ թվում է, որ դուք շատ եք շահագրգռված, ապա չարաչար սխալվում եք: Արդեն որերորդ ամիսն է՝ այդ գծատերը հրաժարվում է գիծը սպասարկելուց, որովհետև շահույթ չի ստանում: Հիմա էլ ասում է, որ էլ չի շարունակելու: Մենք էլ նոր մրցույթ կհայտարարենք: Եթե որևէ մեկը կցանկանա, ապա կարող է մասնակցել մրցույթին»-ասել է մարզպետը:
Թերթի թղթակցի հարցին, թե ինչու մինչ օրս չի հայտարարվել մրցույթը, նա վրդովված պատասխանել է. «Դիմեք մարզպետարանի լրատվական ծառայություն, կպատասխանեն» ու անջատել հեռախոսը: Ի դեպ, Ղահրամանյանը պարբերաբար այցելում է նշված համայնքներ՝ Արաքս գետում ձկնորսության: