| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵԱՏՄ մտնելուց հետո հայ սպառողը միայն տուժել է, դեռ որևէ օգուտ չենք տեսել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա` վերջին շրջանի թանկացումները մեր՝ ԵԱՏՄ անդամ լինելու հետևանքով է:
Չիլինգարյանի հավաստմամբ՝ առաջիկայում էլի կլինեն թանկացումներ: «Դիզվառելիքը, լիցքավորվող գազը թանկացել են, և դեռ էլի կթանկանա: Մեր տրանսպորտը մեծ մասամբ հենց լիցքավորվող գազով է գործում, և այն ապրանքները, որոնք տեղափոխվում են մեքենաներով, բնականաբար, նույնպես կթանկանան: Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, ապա, օրինակ, մեր հարևան Վրաստանում տրանսպորտի սակագինն ավելի էժան է, քան մեզ մոտ: Այսինքն՝ սա հիմք է տալիս մտածելու, որ մեր գծատերերը ուղեվարձը չբարձրացնելու«տեղ ունեն»»,- ասաց նա:
Տրանսպորտի ուղեվարձի չբարձրացման հույսի փոխարեն, ըստ Չիլինգարյանի, սպասվում է երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թանկացում: