Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ըստ նրա` դեռևս 2008 թվականին գծատերերի` քաղաքապետարանին ներկայացրած տվյալներում նշվում է, որ տրանսպորտը սպասարկող ընկերություններն աշխատում են վնասով: «Այդ դեպքում ինչպես հասկանալ վնասով աշխատող ընկերության` 2012 թվականի մրցույթին դիմելը, հաղթելը և քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելը»,- ասաց Սաֆարյանը:
Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, 100 դրամով տրանսպորտի բարձր սպասարկում ապահովել, բանախոսը պատասխանեց, որ հնարավոր է, եթե պետությունն իր ֆինանսական միջոցները խելամտորեն տնօրինի: «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` տարբեր հաշվարկներով` տրանսպորտի ինքնարժեքը չի գերազանցում 90 դրամը, և պարզ է, որ գծատերերը գերշահույթ են ցանկանում ունենալ:
«Բացահայտվել են նույնիսկ տվյալներ, որոնց համաձայն` տարբեր երթուղիների տերեր երկարացրել են երթուղին, նոր փողոցներ են ավելացրել` այդ գերշահույթն ունենալու համար»,- ասաց նա և հավելեց. «Տրասպորտային բարեփոխումներ, անշուշտ, պետք են, սակայն դրանք պետք է սկսել ոչ թե սակագնի բարձրացումից, այլ ոլորտը բարեխիղճ պաշտոնյաների և աշխատողների վստահելով»: