|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր լճաշենցիները տոնում էին իրենց հարազատ գյուղի վերաբնակեցման 185-ամյակը: Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այսօր Լճաշենն ունի արդեն վերանորոգված զբոսայգի, որը գյուղի թե' երեխաների եւ թե' տարեցների համար կդառնա ժամանցի անկրկնելի վայր: Գյուղի մշակութային կյանքի զարգացման համար կարեւոր դեր է ունենալու արդեն նորոգված մշակույթի տունը:
«Ես էս գյուղի ցավը տանեմ, էն նամուս-թասիբով տղերքի ցավը տանեմ, որ կանգնում են գյուղի կողքին եւ այսօր գյուղը կամաց-կամաց շենանում է: Այսօրվա Լճաշենը տարբերվում է երեկվա Լճաշենից, այսօրվա Լճաշենը խնդիրներ շատ քիչ ունի»,- նշեց գյուղապետը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: