| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մամուլի ասուլիս հրավիրած` Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունները թեև չեն տարածվում փողոցային առևտրի վերահսկողության վրա, այնուամենայնիվ, կարճ ռեպլիկով անդրադարձավ խնդրին:
«Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել, վաճառում է ու դրանով պահում իր երեխային, ուրեմն իրա ցավը տանեմ: Եթե մի բան արգելում եք, պետք է շանս տաք: Ուղղակի ասել` ո՛չ, չի՛ կարելի, հնարավոր բան չի: Այսօրվա քաղաքապետարանի բարդությունը սա է, որ մենք «ոչ» ասելուց փնտրում ենք ալտերնատիվը»,- ասաց նա:
Ըստ Մեսչյանի` առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանի համար, որտեղ պետք է սեղանիկներ տեղադրվեն: «Եվ այն մարդկանց, որ դալաններում ու պադյեզներում միրգ, բան են վաճառում, պետք է կարողանանք կամաց-կամաց տեղավորել: Փողոցային առևտուրը ոչ մի երկրում հնարավոր չէ վերացնել. ոնց էլ լինի տիկին Նաջարյանն իր վարունգը պետք է ծախի, ուղղակի դա պետք է արվի տրամաբանության մեջ: Երբ ասում են` փողոցում վաճառողի ձեռքից վերցնել ապրանքը, ո՞նց վերցնենք, գի՞ժ եք, էդ կնիկը հազիվ երկու մեշոկով, ծռմռված, ավտոբուսի մեջ եկել, հասել է քաղաք: Ու էդ ապրանքը պետք է ձեռքից վերցնե՞լ, դրանով նրան պատժե՞լ: Դուք ինչի՞ մասին եք խոսում»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը: