կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 13:32
Քաղաքական

Աստծո ցավը տանեմ, տալիս ա. Գագիկ Ծառուկյան

Աստծո ցավը տանեմ, տալիս ա. Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Սպիտակ քաղաքում է:

Մեծ շուքով  հրապարակ գալուց հետո նա դիմեց հավաքվածներին. «Տեսնելով ձեր հավատը` ավելի պարտավորված եմ լինում: Ես իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ տալու: Ինձ դնում եմ ձեր տեղը՝ հասկանալով՝ մարդն ինչ է ուզում: Ազգը բանկի տոկոսների տակ է»,- ասաց Ծառուկյանը, ապա հիշեցրեց, որ 2015 թվականին մինչև վերջ չի պայքարել, քանի որ կարող էր արյունահեղություն լինել:  

«Աշխարհով մեկ հարգանք էլ ունեմ, ճանաչում էլ ունեմ: Մեկը տաս, տասը ստանաս` մեծական ասացվածք է, որ ասում են` ոչ թե մեկը տաս, սպասես, որ պատասխան լինի, պետք է կամենաս: Պետք է մարդկանց լավը կամենաս, որ Աստված տա: Աստծո ցավը տանեմ, տալիս ա»,- ասաց Ծառուկյանը: