Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական «Նուվել դ'Արմենի» ամսագրին տված հարցազրույցի ձայնագրությունը և դրա վերծանումը, որը նրան էր տրամադրել ամսագրի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը: Փաստաբանը միջնորդեց ներկայացված կրիչը և փաստաթուղթը կցել քրեական գործի նյութերին, քանի որ մինչ այդ ներկայացված փաստաթղթի` հարցազրույցի ինտերնետային էջից արտատպված տարբերակի թարգանության ճշգրտությունը կասկած էր հարուցել դատարանի մոտ:
Միջնորդության դեմ առարկեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա նշեց, որ իրենք չգիտեն, թե այդ կրիչը որպես ինչ պետք է կցվի գործին` փաստաթո՞ւղթ, թե՞ ապացույց:
Պաշտպանը պատրաստակամություն հայտեց այդ առնչությամբ կարծիք հայտնել միայն փաստաբանի կողմից պատշաճ հիմնավորում ներկայացնելու դեպքում: Դատավորը բավարարեց միջնորդությունը և Հայրապետյանի հարցաքննության ձայնագրության կրիչը կցեց գործի նյութերին:
Փոխարենը Դավիթ Հարությունյանը մերժեց Տիգրան Եգորյանի` տասից ավելի վկաներ դատակոչելու միջնորդությունը: Դատավորը պարզաբանեց, որ գործում ի հայտ չեն եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կվկայեին դատակոչված վկաների ցուցմունքների կարևորությունը:
Այնուհետև տուժողների ներկայացուցիչը միջնորդեց գործում, որպես մասնագետներ, ներգրավել նյարդանեյրովիրաբուժության 3 մասնագետի, ովքեր, ըստ նրա, իրենց մասնագիտական աշխատանքով լիարժեք գնահատական կտան Վահե Ավետյանի մահվան հանգամանքների փորձագիտական եզրակացությանը:
Դատավորը, սակայն, փաստաբանի այս միջնորդությունն էլ մերժեց` նշելով, որ դատարանը նման մասնագետների անհրաժեշտություն չունի և, եթե հետագայում նման անհրաժեշտություն առաջանա, նոր միայն կհրավիրի:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 2-ին: