|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ էին. քննարկվում էր ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագիծը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ այս լսումները երկար ճանապարհ ունեն անցնելու, որ օրենք դառնան: «Այսօր մեր ԶՈՒ կարգապահական փոխհարաբերությունները կարգավորվում են 1996 թվականի կառավարության որոշմամբ եւ դրանից բխող այլ հրամաններով ու ակտերով: Ժամանակն է, որ զինված ուժերում բոլոր տեսակի փոխհարաբերությունները կարգավորվեն օրենքով»,- ասաց նա:
Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ, ի թիվս այլ հարցերի, մտցվել է զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի նոր տեսակ` կարգապահական վաշտ ուղարկելը, որի գործառութային առանձին բաղադրիչներ դեռեւս հստակեցման կարիք ունեն:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը հանգամանորեն ներկայացրեց օրինագիծը եւ անդրադարձավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկներին:
Հիշեցնենք, որ օրինագիծը ուղարկվել է նաեւ միջազգային փորձաքննության. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ընդառաջել է հանձնաժողովին` օրինագծի վերաբերյալ ներկայացնելով փորձագիտական կարծիք: