կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-15 15:09
Առանց Կատեգորիա

Չէի մտածում, որ աշխատանքս հենց կորոնավիրուսի «դարաշրջանում» է այսքան անհրաժեշտ լինելու. Արսեն Բաբայան

Չէի մտածում, որ աշխատանքս հենց կորոնավիրուսի «դարաշրջանում» է այսքան անհրաժեշտ լինելու. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրել է․

«ԱԺ աշխատակազմում 2017 թվականին, երբ ներդնում էի Մալբրի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը, վստահ էի, որ կարեւոր ու շատ անհրաժեշտ գործ եմ անում։

Այսօր հենց Մալբրիի շնորհիվ է, որ ԱԺ աշխատակազմի գերակշիռ մեծամասնությունը հնարավորություն ունի աշխատել տանից՝ մեկուսացման պայմաններում։

Իհարկե այն ժամանակ չէի մտածում, որ աշխատանքս հենց կորոնավիրուսի «դարաշրջանում» է այսքան անհրաժեշտ լինելու։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին, որոնց հաստատակամ համաձայնության ու ամուր աջակցության շնորհիվ կարողացա ԱԺ հնաբնակների դիմադրությունը կոտրելով վերջապես հասնել ԱԺ աշխատակազմում Մալբրիի ամբողջական ներդրմանը, որը 2007 թվականից սկսած շատերը փորձել, բայց չէին հաջողել»։