Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կուբան»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայացած «Կուբան» - «Սպարտակ» հանդիպման մասին:
«Մենք կորցրինք երկու միավոր, բայց հանդիպման ընդհանուր արդյունքից գոհ եմ: Մենք շատ գոլային պահեր ունեինք, սակայն հանդիպման ավարտից 10 րոպե առաջ գոլ բաց թողեցինք: Եթե նայենք մրցաշարային աղյուսակի` ակումբների ունեցած դիրքերին, այս արդյունքը չի կարելի վատը համարել»,- ասել է կիսապաշտպանը:
Խոսելով իր գոլերի մասին` Օզբիլիսը նշել է. «Իհարկե, ինձ դուր է գալիս գոլեր խփել, բայց դրանից առավել կարևոր է այն փաստը, որ դա ակումբին օգուտ է բերում: Կցանկանայի ավելի շատ գոլեր խփել»:
Արաս Օզբիլիսը առաջին անգամ խաղում էր հայրենակից Յուրա Մովսիսյանի թիմի դեմ: Երբ նրան հարցրել են, թե նրանցից ո՞վ էր լավագույնը, Արասը հումորով պատասխանել է, որ ինքը, քանի որ գոլի հեղինակ է դարձել:
Յուրա Մովսիսյանն էլ, իր հերթին, շնորհավորել է Արասին հրաշալի գոլի կապակցությամբ:
Տեղեկացնենք, որ մեր հայրենակցի գոլը ճանաչվել է տուրի լավագույնը: