|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիրիայում բնակչությանը պարենով ապահովման իրավիճակը վատթարացել է վերջին տարվա ընթացքում եւ հակամարտության շարունակման դեպքում սպառնում է խորանալ մոտակա 12 ամիսներին. ասվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տարածած զեկույցում, որը կազմվել է Սիրիայում մայիս-հունիս ամիսներին կատարված ուսումնասիրության արդյունքում:
Ըստ մասնագետների` Սիրիայի 5 մլն բնակչությունից 4 միլիոնը ի վիճակի չէ իրեն ապահովել պարենով: Պատճառը արտադրության ծավալների կտրուկ նվազումն է:
Բացի դրանից` համաճարակների բռնկման վտանգ կա` խոշոր եղջերավոր անասունների պատվաստման բացակայության պատճառով, իսկ համաճարակները կարող են սպառնալ նաեւ հարեւան երկրներին:
Կազմակերպությունը աջակցում է տեղացի ֆերմերներին, նաեւ պարեն մատակարարում Սիրիային: Հունիսին օգնություն է տրամադրվել 2,5 մլն մարդու: